
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շուրջ երկուսուկես ժամ տևած դռնփակ դատական նիստում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաի փետրվարի 19-ին կայացրած որոշումը:
Այսպիսով քիչ առաջ քաղաքացիական ակտիվիստի խափանման միջոցը փոխվեց: Նա դատարանում հայտարարել է, որ իր պաշտպանները բազմիցս դիմել են իր նկատմամբ կատարված խոշտանգումների և իրավունքների խախտման մասին: