ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մոտ 3.5 մլն դրամ է ծախսել պաշտոնական պատվիրակությունների ընդունման համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ  ապրիլի 22-26-ն անցկացվել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» անվանումով 2 դասընթաց: Եվ 3.5 մլն դրամը ծախսվել է այդ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի ընդունելության համար: Օրինակ՝ որպես հուշանվեր՝ միայն 214 հազար դրամի բրոնզե հարթաքանդակներ են գնվել, «Արարատ» ռեստորանում 1 մլն 260 հազար դրամի ճաշկերույթ է կազմակերպվել: Բայց ուշագրավը հյուրերին Ծիծեռնակաբերդ տանելու ծախսն է՝ 69 հազար դրամ, իսկ Գառնի-Գեղարդ կամ Զվարթնոց-Էջմիածին ուղեւորությունը արժեցել է ավելի քան 130-հազարական դրամ: Նկատենք, որ իր աշխատակիցների համար սեմինարների վրա նման հսկայական գումարներ ծախսելուց հետո ՊԵԿ-ի գործելաոճը չի փոխվում, եւ միջազգային տնտեսական կազմակերպությունները ՊԵԿ-ին շարունակում են համարել ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտ:




Լրահոս