ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լուրջ մրցակից ունի. հիմա Գրիգորիչի փոխարեն քվեարկություններից առաջ պատգամավորներին հեռախոսազանգով «բերման է ենթարկում» ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Երեկ մեր թղթակցի աչքից չի վրիպել, թե ինչպես է ԱԺ արտահերթ նիստում քննարկված օրինագծերի քվեարկությունից առաջ Հ. Սահակյանն ակտիվորեն զանգահարում իր գործընկերներին ու հրավիրում դահլիճ` քվեարկության: Արդյունքում` ՀՀԿ խմբակցությունը քվեարկությունից առաջ գրեթե ողջ կազմով ներկա էր դահլիճում: Սակայն Հ. Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է, թե ինքը պատգամավորներին քվեարկության է բերում:
ՆՈՐ ԳՐԻԳՈՐԻՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ