
Չինաստանի Հուան Ցյան քաղաքում մեկնարկել են Համաշխարհային մտավոր խաղերը, որի շրջանակներում անցկացվում է նաև շախմատի մրցաշարը:
Մրցաշարի շրջանակներում արդեն կայացել են 4 պարտիաներ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցող Գաբրիել Սարգսյանը բոլոր 4 պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով և վաստակած 2 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում:
Սերգեյ Մովսիսյանը պարտիաներից 1-ն ավարտել է հաղթանակով, 1-ը ոչ ոքի արդյունքով, 2-ը պարտությամբ: Վաստակած 1,5 միավորով այս շախմատիստը 13-րդն է:
Կանանց մրցաշարին մասնակցող Լիլիթ Մկրտչյանը կայացած 3 պարտիաներից 2-ն ավարտել է ոչ-ոքի արդյունքով, 1-ը պարտությամբ և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: