ԼՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Արծնի համայնքը, որը սահմանակից է Վրաստանին, այս տարի հասցրել է երկու ընտանիք լքել: «Ժողովուրդ»-ն Արծնիի ղեկավար Խենկո Խաչանեսյանից տեղեկացավ, որ դպրոցի աշակերտներն ընդամենը 49-ն են, իսկ բնակիչները՝ 296: Մինչդեռ տարիներ առաջ աշակերտների թիվն այդ գյուղում եղել է ավելի քան 60: «Պատճառն արտագաղթն է: Անցյալ տարի մի ընտանիք լքեց, իսկ այս տարի՝ երկու, այն էլ՝ երիտասարդ ընտանիքներ: Աշխատատեղ չկա: Նույնիսկ բյուջե չունենալու պատճառով չկարողացանք գրադարանավարին վճարել, գրադարանն էլ փակեցինք, իսկ գույքն էլ հանձնեցինք դպրոցին: Մանկապարտեզ չունենք, փոքրիկներն ամբողջ օրը փոշու ու կեղտի մեջ են խաղում, խաղահրապարակ էլ չունենք»,-ներկայացրեց Խաչանեսյանը: Նրա խոսքով՝ բնակիչների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է եւ արտագնա աշխատանքի մեկնածների կողմից ուղարկված տրանսֆերտները:




Լրահոս