
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել հայ գեղանկարիչների գործեր: Այս անգամ ԴԱՀԿ-ի տրամադրության տակ է հայտնվել հայ գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի գործերից մեկը:
Աճուրդի հանված արվեստի գործը կոչվում է՝ «Կնոջ դիմանկար՝ ծաղիկներով»: Ի դեպ, այն առանց շրջանակի է: Նկարը թվագրված է 2002 թվականով: Կտավի նախնական արժեքը 219 հազար դրամ է: