ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր բիզնեսները բոլորն էլ եկամտաբեր են, օրինակ` գազալցակայանն աշխատում է իտալական սարքավորումներով, առանց վառելիքի կորստի, եկամտաբեր է, նմանապես ուրիշներն իրենց քարհանքերն են փակում, իսկ մերը սկսել է լավ հումք տալ»:

Մուշեղ Պետոյան «Առավոտ»

Խնդիրն այստեղ ոչ թե բիզնեսների լավ ու վատ լինելու մեջ է, այլ կոնկրետ այն, որ պատգամավորը բացահայտ հայտարարում է, որ բիզնեսներ ունի, այն էլ՝ մի քանի: Իսկ ո՞վ էր ասում, թե պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվել: Փաստորեն, լավ էլ զբաղվում են, եւ եթե նույնիսկ Սամվել Ալեքսանյանը, իր բիզնեսների հետ կապված, հղումն անում է իր տիկնոջը, ապա ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը խոսում է պարզ, իր անունից, առանց քաշվելու, առանց թաքցնելու, կարծես թե այդպես էլ պետք է լինի, նորմալ է: Եվ այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչով է ընդհանրապես զբաղված ԱԺ էթիկայի հանձնաժողովը:




Լրահոս