Կապելոն չի մարզի Իտալիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ կհրաժարվի մարզել Իտալիայի ազգային հավաքականին, եթե նրան դիմի տեղական ֆեդերացիան: Նախկինում միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ներկայիս մարզիչ Անտոնի Կոնտեն ամռանը կարող է հեռանալ հավաքականին և գլխավորել «Չելսի»-ն:

«Ինչպես արդեն ասել էի նախկինում, ես չեմ մարզի Իտալիայի հավաքականը: Իտալացի մասնագետի տեղափոխությունն ապացուցում է, որ մեզ մոտ մարզչական ամենալավ դպրոցն է աշխարհում: Իտալացի մարզիչների հաջողություններն ակնհայտ են», – ասել է նա:




Լրահոս