Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրեգ Դայկը դրական է ընդունել Ջանի Ինֆանտինոյի հաղթանակը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Հիշեցնենք, որ 45-ամյա շվեյցարացուն աջակցություն են հայտնել եվրոպական շատ երկրներ` ներառյալ Ռուսաստանը: Ինֆանտինոն հաղթանակ տարավ երկրորդ փուլում` առաջ անցնելով մրցակից Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆից:
«Մենք ընտրել ենք մարդու, ով մեր պատկերացմամբ, լավ նախագահ կլինի: ՖԻՖԱ-ն երկար ժամանակ համարվում էր կոռումպացված կառույց: Վերջապես մենք ունենք նախագահ, ում կարելի է ստահել: Նա լուրջ մարդ է, այլ ոչ թե շոումեն», ասել է Դայկը: