ՀԱՐՑ. Մոտ մեկ ամիս առաջ դիմեցի նոտարական գրասենյակ, որպեսզի վերջինս վավերացնի իմ կողմից օտար լեզվով ներկայացված (ֆրանսերեն) փաստաթուղթը: Սակայն հայտնվեցի անհարմար վիճակում: Այնտեղից տեղեկացրին, որ իրենք չեն կարող վավերացնել ու մերժեցին ինձ: Արդյո՞ք նոտարի մերժումն այս դեպքում հիմնավորված է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը վավերացվում է միայն, եթե նոտարը տիրապետում է տվյալ օտար լեզվին: Եթե նոտարը չի տիրապետում համապատասխան օտար լեզվին, ապա օտար լեզվով կազմված փաստաթղթի պատճենը կարող է վավերացվել միայն այդ փաստաթղթի թարգմանությունը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուց հետո:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, շատ ցավալի է, որ նոտարական գրասենյակները համապատասխան մասնագետներ ու ռեսուրսներ չունենալու պատճառով պահանջվող գործարքները չեն կարողանում իրագործել: Այս դեպքում մնում է՝ մեզ դիմած քաղաքացին թարգմանչական գրասենյակ դիմի, ապա նոր, թարգմանությունը ձեռքին, ներկայանա նոտարին: Հուսանք, որ գոնե այդքանից հետո նոտարը կկարողանա կատարել գործարքը: