
Փետրվարի 27-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ. ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.14-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: