Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման եւ հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ: