
Սևան-Հրազդան ավտոճանապարհին երեկ ArmLur.am-ը հետաքրքիր իրավիճակի ականատես եղավ: «Հրազդան ճանշինի» հրամանով երեկ այդ հատվածին առկա փոսերին ավազ էին լցնում:
Աշխատակիցները մեզ հետ զրույցում պարզաբանեցին, թե սա կարող է մի քիչ դիմանալ և այդպես են վարվում` մեքենաները չվնասելու համար` մինչ օրերը կտաքանան և ասֆալտապատում կիրականացնեն: Համաձայնեք, սա զավեշտի է նման:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան