ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ մեքենայիս ապահովագրությունը փոխել եւ կնքել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության պայմանագիր: Նշեմ, որ ցանկանում եմ ձեռք բերել այդ ընկերության կասկո ապահովագրության պայմանագիր: Բայց ուզում եմ իմանալ՝ դա միայն ՀՀ տարածքո՞ւմ է գործում: Եվ խնդրում եմ ասել նաեւ՝ արդյոք կասկո ապահովագրությունը տրամադրում է ապահովագրական ծածկույթ լրացուցիչ սարքավորումների համար, թե դրանք ստիպված եմ առանձին ապահովագրել:

Ռոբերտ Հակոբյան (33 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ «Ինգո Արմենիա» ընկերության կասկո ապահովագրության վկայագրի գործողությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքով: Այն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Վրաստանի, Իրանի եւ ԱՊՀ երկրների տարածքները: Սա մեր ընկերության մրցակցային առավելություններից մեկն է:
Ինչ վերաբերում է լրացուցիչ սարքավորումներին, ապա նշենք, որ դրանք ապահովագրվում են առանձին՝ ի լրումն կասկո ապահովագրության: Սակայն այդ սարքավորումները ենթակա չեն ապահովագրության, եթե ապահովագրված չէ տրանսպորտային միջոցը, որին դրանք պատկանում են:

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատ պայմանները՝ լավ կլիներ, որ համապատասխան կառույցները շարքային վարորդների ուսերից հանեին գումար վատնելու այդ անիմաստ տարբերակը: Չնայած, ում համար անիմաստ, ում համար՝ կարեւոր: Չէ՞ որ սա բյուջե լցնելու միջոցներից մեկն է:




Լրահոս