
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն ոստիկանության ստորաբաժանումների եւ ոստիկանության զորքերի մասնակցությամբ՝ զանգվածային անկարգությունների կանխման թեմայով: Նպատակը մեկն էր՝ զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը: Հուսանք, որ այս զորավարժությունները պարզապես հմտություններն ամրապնդելու համար են, եւ դրանք գործնականում կիրառելու կարիք չի լինի: