Փետրվարի 25-ին, ժամը 18-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ֆրունզեի փողոցի 6/5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Մ.-ին: Նա հայտնել է, որ 2015-2016 թթ. ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես.
– 1935 թ. ծնված Ռոստոմ Բ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թ. մարտ ամսին Հրաչ Մ.-ն հյուրընկալվելով իր տանը՝ բաճկոնի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ:
– Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2015 թ. հոկտեմբերին Հրաչ Մ.-ն գողացել է Խորենացի փողոցի 29 հասցեում գործող պանդոկի արտաքին վաճառքի դրամարկղի սեղանին դրված 3 բջջային հեռախոսները:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: