
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս սկսել է հաճախակի մասնակցել օդանավակայանում Սերժ Սարգսյանին ճանապարհելու և դիմավորելու պաշտոնական արարողություններին: Այս մասին այսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթը և հավելում.”ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, մեկնաբանելով այդ հարցը, ասաց, որ Ծառուկյանը ՀՀ ԱԱԽ անդամ է, հետևաբար մասնակցում է արարողակարգային միջոցառումներին: Մեր հարցին, թե ինչո՞ւ նույն Ծառուկյանը չի մասնակցում ԱԱԽ նիստերին, Տոնոյանը պատասխանեց. “Արարողակարգային միջոցառումների մասնակցելու մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրե”:
Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում