Վաշինգտոնում տղամարդը գնդակահարել է ողջ ընտանիքին, այդ թվում՝ որդեգրած երկու ռուս երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում տղամարդը գնդակահարել է ողջ ընտանիքին, այդ թվում՝ որդեգրած երկու ռուս երեխաներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ տղամարդը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ սպանել է կնոջն ու երկու որդիներին:

Մինչ ոստիկանության ժամանելը տղամարդն ինքնասպան է եղել:

Տղամարդը նաև 12 տարեկան դուստր ուներ, ում հաջողվել է փրկվել: Ոստիկանությունում հայտնել են, որ ողջ մնացած աղջկա կյանքին վտանգ չի սպառնում:

Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են նաև չորրորդ զոհի մասին, սակայն պաշտոնական տեղեկություններ չկան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս