
Հունիսի 25-ին, ժամը 21.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան – Քաջարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում (Ձագեձոր գյուղի մոտակայքում) Ողջի գետի վարարումից փլուզվել է գյուղ տանող կամուրջ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Սյունիքի փոխմարզպետը, Սյունիքի ԱԱԾ ՕՀ-ն եւ Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը: