Հունիսի 25-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին “Ֆորդ” մակնիշի 32 ՍՕ 304 պետհամարանիշով ավտոմեքենան(վարորդ` 1949թ. ծնված Ռ. Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորի եզրին, ինչի հետեւանքով Ռ. Հարությունյանը եւ ուղեւոր՝ 1966թ.-ին ծնված Ա. Մանուկյանը դուրս են շպրտվել ավտոմեքենայից եւ հայտնվել ձորում:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, ապա՝ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ: Բժիշկները Ա. Մանուկյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ. Հարությունյանինը՝ ծանր: Ժամը 23.41-ին հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: