
Հունիսի 26-ին, ժամը 02.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.36-ին, մարվել` 03.02-ին: Այրվել է Մ.Միքայելյանին պատկանող “Վոլկսվագեն Բորա” մակնիշի 18 ММ 008 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը: