![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/cec6-600x3381.jpg)
Երեկ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները ցույց էին անում` բողոքելով տաղավարների բարձր վարձավճարներից: Տոնավաճառի տնօրենն էլ հայտարարեց, որ տաղավարների արժեքը 20 հազարով կիջեցվի, սակայն հարկային պարտավորությունները պետք է աշխատակիցներն անեն:
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ երեկվանից գործադուլ սկսած տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր կրկին շարունակում էր գործադուլը, իսկ մեծ մասը` տաղավարներում աշխատում:
Տոնավաճառի աշխատակիցների մի մասն էլ այսօր չի միացել գործադուլին. նրանք աշխատում են իրենց տաղավարներում բնականոն ձեւով: