
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունների շրջանակում. հայտնում է Goal.com-ը:
Համաձայն տեղեկությունների, տրանսֆերը կարող է կայանալ հաջորդ ամառ, իսկ իսպանական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել խորվաթ կիսապաշտպանի հետ:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Սևիլիա»-ից: