
Ահաբեկչություն է տեղի ունեցել սիրիական Համա նահանգում: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, փոխանցում է սիրիական SANA գործակալությունը:
Պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահապարտը պատկանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Համայում ականապատ ավտոմեքենա է պայթել:
Հիշեցնենք, որ Սիրիայում այսօր կեսգիշերից հրադադար է սահմանվում, որին երկիրը սպասել է 5 տարի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան