«Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը ներկայացվեց Թբիլիսիի թալիշ համայնքի ուշադրությանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը փետրվարի 26-ին ներկայացվեց Թբիլիսիի թալիշ համայնքի ուշադրությանը:

Դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում՝ Ադրբեջանում թալիշ ժողովրդի խնդիրների, ինչպես նաև անկախությանը միտված գործուն քայլերի վերաբերյալ:

Տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը:




Լրահոս