Շոկոլադե թխվածքի համար անհրաժեշտ բաղադրիչներ`
ալյուր – 400 գր
շաքարավազ – 300 գր
փխրեցուցիչ – 1,5 թ/գդ
կակաո – 50 գր
սուրճ լուծվող – 5 թ/գդ
ջուր – 500 մլ+7ճ/գդ
չիր սալորի – 120 գր
պնդուկ – 25 գր
սոյայի սոուս – 1,5 թ/գդ
սպիտակաձավար – 50 գր
շաքարի փոշի
Պատրաստման եղանակ
Ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու կակաոյի փոշին խառնում ենք իրար։
Սալորաչրին 7 ճ/գդ ջուր ենք ավելացնում և բլենդերով խյուս պատրաստում։
500 մլ սառը ջրի մեջ լցնում ենք լուծվող սուրճը և խառնում: Սալորաչրի զանգվածը ավելացնում ենք ալրով զանգվածին։ Անընդհատ խառնելով` փոքր չափաբաժիններով լցնում ենք սառը սուրճը։ Այնուհետև ավելացնում ենք մանրացված պնդուկը և սոյայի սոուսը, հանգամանորեն խառնում ենք։
Սոյայի սոուսը օգնում է ընդգծել թխվածքի մեջ շոկոլադի համը։ Տապակը բուսայուղով
պատում ենք վրան սպիտակաձավար ենք ցանում և խմորը լցնում ենք տապակի մեջ։
Թխում ենք 30-40 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ
(լուցկու հատիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է)։
Պատրաստի թխվածքը ամբողջությամբ սառեցնում ենք, ձևամանից հանում ենք և ոչ մեծ քառակուսիներով կտրատում։
Թխվածքի վրա շաքարի փոշի ենք ցանում։
Առանց կարագի, ձվի և կաթնամթերքի բայց շատ համեղ շոկոլադե թխվածք, որը հարմար է և պահքի մեջ գտնվող մարդկանց համար և բուսակերների համար։