Խոյ: Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնապես կարևոր է հաշվարկների կատարման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;
Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:
Ցուլ: Այսօր ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները, անգամ` երբ գիտեք, որ դրանք կարող են հանգեցնել որոշակի հետևանքների և խնդիրների: Եվ պատճառը ոչ այնքան ձեր առանձնահատուկ խիզախությունն է, այլ այն, որ վստահ եք՝ եթե ծագեն տհաճություններ, կկարողանաք ապացուցել, որ մեղավորը դուք չեք, այլ մեկ ուրիշը:
Ցանկություն է առաջանում ինչ-որ բան փոխել անձնական կյանքում: Սա այն օրերից է, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում անսովոր անհամբերությամբ: Նրանց համար կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե` անել անմիջապես:
Երկվորյակ: Աշխատեք զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ մոտ հետաքրքրություն և խանդավառություն են առաջացնում: Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ, այսօր անօգուտ է` դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք, կնայդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի սպասումները:
Կարելի է երկարաժամկետ ծրագրեր կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը, հատկապես, կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ փայլուն գաղափարներին, որոնք առջևում են, դեռ չեք հասել:
Խեցգետին: Անբարենպաստ օր է շփումների համար` ինչ էլ որ ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ, ձեզ դուր չի գա: Դրա հետ մեկտեղ՝ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն հազվագյուտ ինքնավտիրապետման շնորհիվ չեն բարձրաձայնի այն, ինչ մտածում եք:
Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ նյարդանացնում է: Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք:
Առյուծ: Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ դրանց մասին անգամ հիշել չարժե: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին սեփական նախազգացումներին, որոնք այսօր անսխալ կհուշեն անելիքը: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել: Դրանք արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ: Ձեր անձնական հմայքը և վճռական շարժուձևը այսօր չի վրիպի մարդկանց աչքից: Դուք այսօր նրբանկատ եք և չեք շտապի մերժել նրանց:
Կույս: Պետք է խոսել ուղիղ և խաղալ բաց` խորամանկություն այն զենքը չէ, որ այսօր ձեզ կօգնի նպատակին հասնել: Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք` զրուցակցին շփումների տրամադրելու համար:
Դժվար է գերագնահատել քայլերը ծրագրելու կարևորությունը: Անգամ եթե դուք սովորաբար նախընտրում եք չհետևել ոչ մի գրաֆիկի, սա այն օրերից է, երբ պետք է բացառություն անել: Նախապես ծրագրելով ձեր անելիքը, դուք շատ ավելի բան կհասցնեք անել:
Կշեռք: Աշխատեք չշտապել` այսօր հենց’ շտապողականությունը կարող է խնդիրների և թյուրիմացությունների պատճառ դառնալ: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու` լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:
Օրը բարենպաստ է շփումների համար` դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունը, սակայն, ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք:
Կարիճ: Աստղերն այսօր ձեզանից պահանջում են ակտիվ մասնակցություն հասարակական կյանքին, անմնացորդ հետաքրքրվածություն ուրիշների գործերի նկատմամբ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել, բարեբախտաբար` կարճ ժամանակով: հոգ չէ, շուտով դուք դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով: Օրը խոստանում է նաև դրամական մուտքեր:
Ձեր դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը, ընդ որում` դրան դուք հասնում եք առանց լուրջ ջանքերի: Սակայն հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ, որ անկեղծ են:
Աղեղնավոր: Օրը հաջող է դասավորվում: Դրական միտումները ժամ առ ժամ ավելի նկատելի են դառնում: Դուք այսօր հեշտությամբ եք ավարտին հասցնում կարևոր գործերը: Առավել պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին, երբ առավոտից առկա փոքր-ինչ վատ ինքնազգացողությունը բոլորովին անցած կլինի:
Այսօր սովորականից ավելի բաց և անկեղծ եք. խուսափում եք ակնարկներից և երկակի ֆրազներից: Շրջապատը համոզվում է, որ ձեզ հետ շատ հեշտ ու հաճելի է գործ ունենալը: Հնարավոր է՝ սիրո անսպասելի խոստովանություն անեն, չեն բացառվում շրջադարձային փոփոխություները:
Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին անիմաստ գործերրն ու առանց լուրջ պատճառների կոնֆլիկտները կհետապնդեն ձեզ: Դա կսկսի նյարդայնացնել ձեզ, սակայն այդ ամենը հաղթահարելու միակ ձևը լավատեսությունը պահպանելն է: Ծագող խնդիրներին վերաբերվեք լուրջ, բայց սրտին շատ մոտ մի ընդունեք, քանզի դրանք հաղթահարելի են ամեն դեպքում:
Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են անզուգական գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:
Ջրհոս: Ինչ էլ որ այսօր անելու լինեք, աշխատեք անել ամենաբարձր մակարդակով: Բավական է մի աննշան վրիպում թույլ տաք, և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից՝ ցանկանալով վարկաբեկել ձեզ: Նրանք նույնիսկ կփորձեն փչացնել այն հարաբերությունները, որոնք ձեզ համար հատկապես թանկ են: Աշխատեք ձեր հաջողությունների վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել, որովհետև նախանձողների պակաս առանց այն էլ չունեք:
Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է, մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև, ովքեր դեռևս չեն արժանացել ձեր վստահությանը:
Ձկներ: Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ: Մասնագիտական պարտավորությունների կատարումը, սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են հեռացնել տագնապալի մտքերը, շեղվել տհաճ հիշողություններից: Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս` այսօր ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերողներից ոչ բոլորն են արժանի վստահության:
Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության ձանձրալի շրջանակներից դուրս գալու համար: Կարող են ուժեղ զգացմունքներ բորբոքվել, բացառված չէ, որ այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները 180 աստիճանով շրջեն ձեր կյանքը: