
Ոստիկանության Կոտայքի և Արտաշատի բաժինների ծառայողների անցկացրած համատեղ միջոցառման արդյունքում՝ օրերս բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ռաֆայել Մ.-ը խոստովանել է, որ հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող կնոջ հայրական տան պատուհանը բացելով՝ գողացել է 1.000 ԱՄՆ դոլար, 40.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Բնակարանատերը նախկինում ոստիկանություն չի դիմել: Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: