«Ֆուլ Հաուս»-ից Գարիկ Սեփխանյանի ու կնոջ սիրո պատմությունը. այգու նոր ներկված նստարանի թողած հետքը երբեք չեն մոռանա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորամանկ, նյութապաշտ, երբեմն նաեւ եսասեր է «Ֆուլ Հաուս»-ի հայտնի բարմեն Ռուբենը, որին մարմնավորող Գարիկ Սեփխանյանն էկրանի հակառակ կողմում, սակայն, նրա հակապատկերն է: Հումորիստ-դերասանն իր կնոջ` լրագրող Սյունէ Համբարձումյանի հետ օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի համար, իսկ զրույցի ընթացքում զույգը մանրամասներ է պատմել ինչպես աշխատանքից, այնպես էլ ամուսնական կյանքից եւ ոչ միայն:

1456493340_1013470_ts1456494193

Ճակատագրական հանդիպում

Գարիկ. Բանակում ծառայելուց հետո ուսումս Էջմիածնի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնում շարունակել եմ արդեն Սյունէի կուրսում: Որպես համակուրսեցիներ` առաջին անգամ հանդիպել ենք 2003-ին:

Սյունէ. Յուրահատուկ զգացողություն չեմ ունեցել Գարիկին տեսնելիս, բայց տպավորություն թողել է: Շատ լուրջ էր, դժվար էր խոսել իր հետ: Հետո ամեն ինչ իր տեղն ընկավ:

Գարիկ. Ուսանողական տարիներին չենք շփվել որպես սիրահար զույգեր: 2005-ին ավարտեցինք, եւ յուրաքանչյուրս իր ճանապարհով գնաց: Երբեմն փողոցում պատահաբար հանդիպում էինք:

1456493340_3896596_ts1456494194

Սյունէ. 2009-ին Գարիկը սիրտս գրավելու փորձ արեց, որը, սակայն, կարճ տեւեց` երկու ամիս: Կռվեցինք, չշփվեցինք, հետո էլի վերսկսեցինք մեր հարաբերությունները: Ավելի շատ լրջություն էի ուզում: Գարիկը երկար մտածում էր, ծանրութեթեւ անում: Մի տեսակ անորոշության տպավորություն կար: 2011-ին ամուսնացանք:

Առաջին ժամադրությանը Գարիկը գնացել է նկարահանման հրապարակից: Այգու նոր ներկված նստարանի թողած հետքը եւ էլի որոշ էքստրեմալ վիճակներ սիրահար զույգը երբեք չի մոռանում,-հեղ.: 

Մանրամասները ` այստեղ

Լուսանկարը` Bravo.am

1456493340_8650566_ts1456494187  1456493340_5505841_ts1456494187

1456493340_9483284_ts1456494190

1456493340_7021196_ts1456494191

1456493340_2946313_ts1456494210

1456493340_1512753_ts1456494212




Լրահոս