
Հունիսի 26-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 շենքի մոտ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող ,Ձյունիկ սառնարանե ՍՊԸ-ում իրականացրել են սառնարանների լիցքավորում, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: ՍՊԸ-ի աշխատակիցները դադալեցրել են լիցքավորումը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն: