
Հունիսի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի մի բնակարանից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Գառնիկ Խ.-ին, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր շորթում կատարելու համար: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: