Իգուաինը պայման է դրել «Նապոլի»-ի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը մտադիր չէ երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, եթե իր տրանսֆերային արժեքը չնվազեցվի:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ այդ մասին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է իտալական ակումբի ղեկավարությանը: Նեապոլցիների հետ 28-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին, իսկ նրա հրաժարագինը կազմում է 94.5 մլն եվրո: Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 26 խաղում նա խփել է 24 գոլ:




Լրահոս