Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր ժամանակը Չեչնիայի ղեկավարի պաշտոնում ավարտին է մոտենում: Այս մասին նա ասել է Ntv հեռուստաալիքի եթերում. փոխանցում է Lenta.ru-ն:
«Երկրի ղեկավարությունը պետք է ուրիշ մեկին գտնի: Իմ ժամանակն անցել է: Մեր թիմում շատ լավ մասնագետներ կան»,-ասել է Կադիրովը:
Նա նշել է, որ ցանկացած մարդ ունի իր «գագաթնակետը»: «Ահա դա Կադիրովի գագաթնակետն էր»,-հավելել է Չեչնիայի ղեկավարը:
Չեչնիայի ղեկավարի պաշտոնում Կադիրովի իրավասությունների ժամկետն ավարտվում է մարտի 5-ին: Նա ընտրվել էր 2011թ.: Հանրապետության հաջորդ ղեկավարին կընտրեն քվեարկության միասնական օրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան