Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, կողոպուտի՝ 1, խարդախության՝ 4 և յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: