Ինքնաթիռում կողք կողքի նստած են շիկահերն ու փաստաբանը: Միասին երկար ճանապարհ պետք է անցնեն:
Փաստաբանը՝ շիկահերին.
– Թո’ւյլ տվեք ձեզ մի հարց ուղղեմ, եթե չիմանաք պատասխանը, ինձ 5 դոլար կտաք: Հետո դուք ինձ հարց կուղղեք, և եթե ես չպատասխանեմ, ես ձեզ 500 դոլար կտամ:
Շիկահերը համաձայնվում է:
Փաստաբան.
– Որքա՞ն է Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը:
Շիկահերը լուռ տալիս է 5 դոլարը:
Գալիս է շիկահերի հերթը.
– Ո՞վ է բարձրանում սարը 3 ոտքերի վրա և իջնում 4-ի վրա:
Ժամեր են անցնում: Փաստաբանը զանգում է իր բոլոր ընկերներին, փորփրում է համացանցը, սակայն այդպես էլ չի կարողանում պատասխան գտնել և տալիս է 500 դոլարը, ապա հարցնում.
– Եվ ո՞վ է:
Շիկահերը լուռ հանում է 5 դոլարն ու շրջվում մի կողմ: