
Հունիսի 26-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող “Մարմարի աշխարհ” խանութ-սրահի նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: