Այս խորհուրդներից հետո տան մաքրությունը պարզապես հաճույք կպատճառի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակարանի մաքրությունն առաջին հայացքից հեշտ է թվում, սակայն այդ գործընթացը կարող է ուղեկցվել բազմաթիվ դժվարություններով: Չնայած դրանց, բնակարանի ամբողջական մաքրում պետք է պարբերաբար իրականացնել` հատկապես նրանց համար, ովքեր ունեն երեխաներ:

Ներկայացնում ենք օգտակար խորհուրդներ, թե ինչպես կարելի է տանը մաքրություն ապահովել: Այս խորհուրդները կարճ են և ոչ դժվար և օգնում են կրճատել այն ժամանակը, որը սովորաբար օգտագործում ենք մաքրման համար:

Որպեսզի ծորակը միշտ մաքուր լինի

1

Որպեսզի ծորակները երկար մաքուր մնան մաքրեք դրանք թխման համար նախատեսված թղթով և դուք կտեսնեք, որ լոգարանի մաքրման համար ավելի քիչ ժամանակ եք ծախսում:

Հատակը մաքրելու փայտ

2

Պատահում է, որ մաքրման ժամանակ հատակի մաքրման համար նախատեսված կտորն այլևս ոչնչի չի օգնում: Որպեսզի խանութ չգնաք, կարող եք օգտագործել գուլպաներ:

Մաքրեք թխման համար նախատեսված տարաները

3

Տարայի վրա լցրեք կերակրի աղ, ապա մաքրեք սրբիչի օգնությամբ, և մնացորդները հեշտությամբ կանցնեն:

Որպեսզի վառարանը նոր տեսք ունենա

4114

Որպեսզի հետքերն այլևս չանհանգստացնեն, անհրաժեշտ է այն մաքրել ձիթապտղի յուղով:

Ազատվեք թախտի վրայի առկա հետքերից

5102

1 ճաշի գդալ սոդային ավելացրեք 1/3 բաժակ քացախ, տաք ջուր, 1 բաժակ լվացքի փոշի և այս խառնուրդով մարքեք հետքերը:

Մաքրել վառված թավան

692

Թավայի վրա ջուր լցրեք, ավելացրեք 1 բաժակ քացախ: Վերցրեք կրակից և ավելացրեք սոդա: Այս խառնուրդը կօգնի ազատվել հետքերից:

Որպեսզի ապակե սպասքը փայլի

790

Բաժակներն իդեալական կփայլեն, եթե դրանք լվանաք քացախե ջրով, կամ մաքրեք աղով, ապա` լվանաք:

Մաքրեք սրճեփը

884

Սրճեփի մեջ հավասար քանակությամբ քացախ և ջուր լցրեք: Միացրեք այն, ապա անջատեք և նորից կրկնեք:

Որպեսզի փոշին չհայտնվի կահույքին

982

Փոշին մաքրելու համար նախատեսված շորի վրա լվացքի կոնդիցիոներ լցրեք: Այս դեպքում փոշին ավելի քիչ կնստի կահույքին:

Լվանալ ճաշատեսակների համար նախատեսված ափսեները

1078

Հավասար քանակությամբ խառնեք քացախն ու ջուրը, և այդ խառնուրդը լցրեք բաժակների վրա: Թողեք այդպես մնա մոտ մեկ ժամ: Ապա սովորական սպունգով կարող եք մաքրել:

Մաքրեք արդուկը

11103

Վերցրեք տախտակ, նրա վրա ստվարաթուղթ դրեք և առատ աղ լցրեք: Միացրեք արդուկը, թողեք տաքանա, ապա ակտիվորեն տարեք այն աղի վրայով:

Լոգարանի պատերը մաքրելու տարբերակ

1255

5 լիտր ջրի վրա ավելացրեք ֆուրացիլինի 1 դեղահաբ և այդ խառնուրդով մաքրեք պատերը:

Մաքրեք խողովակները

1345

Խառնեք սոդան և աղը և այս խառնուրդը լցրեք անցքի մեջ: Ապա ավելացրեք քացախ: 15 րոպե հետո մաքրեք այն տաք ջրով:

Սպիտակացրեք լոգարանը

1438

Սոդայի վրա մի փոքր ջուր լցրեք և դրանով մաքրեք լոգասենյակը: 10 րոպե անց խառնեք 50 գրամ քացախ և 50 գրամ սպիտակեցնող հեղուկ և դրանով մաքրեք լոգարանի վերևի հատվածը: Կես ժամ անց մաքրեք այն առատ ջրով:

Վերացրեք յուղի և սննդի մնացորդների հետքերը

1537

Յուղի և սննի հետքերը կարող եք վերացնել սովորական աղի օգնությամբ: Տարայի մեջ աղ լցրեք, ավելացրեք ջուր և այդպես թողեք 10 րոպե:

Մաքրեք սպունգը յուղից և կեղտից

1632

Պլաստիկե տարայի մեջ ավելացրեք 2 բաժակ տաք ջուր և երկու ճաշի գդալ աղ, խառնեք, սպունգը դրեք տարայի մեջ և թողեք գիշերը:

Ինչպես հավաքել կոտրված ձուն

1823

Կոտրված ձուն հավաքելու համար անհրաժեշտ է վրան աղ լցնել և թողնել 15 րոպե, ապա մնացորդները հավաքել անձեռոցիկով:

Որպեսզի լվացարանը փայլի

1922

Դրա համար բավական է լիմոնով և աղով մաքրել լվացարանի վերևի հատվածը: Դրանից հետո կտրած լիմոնը մի փոքր թողեք լվացարանի անցքի մեջ, և ամբողջ խոհանոցում անուշ բույր կտիրի:

Ազատվեք հոտից

2020

Որպեսզի ազատվեք ընտանի կենդանիների հոտից կամ ուղղակի թարմացնեք կահույքը, լցրեք 10 կաթիլ լավանդայի կամ լիմոնի յուղ, 1 ճաշի գդալ սոդա. 2 բաժակ տաք ջուր, խառնեք և լցրեք կտորի վրա:




Լրահոս