
Փետրվարի 27-28-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 500 քմ եղեգնուտ և չոր խոտ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջին հարակից՝ Ձորագետի կիրճում՝ 1 հա, Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: