
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել Պրիմերայի 26-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած տնային պարտության (0:1) մասին:
«Եթե «Ռեալում» բոլորն իմ խաղամակարդակի լինեին, մենք առաջին տեղում կլինեինք: Մամուլը գրում է, թե ես անհաջող եմ գործում, բայց վիճակագրությունը չի խափում:
Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց երբ դուք լավագույններով եք համալրված, այդքան էլ դժվար չէ հաղթել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Մարկան»: