Իրանում փետրվարի 26-ին կայացած Մեջլիսի (խորհրդարան) և Փորձագետների խորհրդի ընտրություններին նախորդող օրերին ԻԻՀի անվտանգության ուժերի կոմից կանխվել է ահաբեկչության երկու փորձ: «Արմենպրես»ի հաղորդմամբ` ինչպես հաղորդում է ՏԱՍՍը, այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի հետախուզության գործերի նախարար Մահմուդ Ալավին: «Իրանի հետախուզական և անվտանգության ուժերին հաջողվել է նախորդ ուրբաթ օրն անցկացված ընտրություններին նախորդող շրջանում կանխել ահաբեկչության երկու փորձ»,նախարարի խոսքերն է մեջբերում «Թասմին» գործակալությունը:
«Ընտրությունների նախօրեին անցկացվել է հակաահաբեկչական երկու գործողություն: Նրանցից մեկի արդյունքում, որը կայացել է փետրվարի 8-ին Իրանի սահմանի հարավարևելյան հատվածում, ահաբեկիչներ են ձերբակալվել, առգրավվել է զինամթերք, երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթուցիկ նյութեր: Երկրորդ գործողության ժամանակ պարզվել է, որ ահաբեկիչների խումբը պետք է Իրան ներթափանցեր հյուսիսարևմտյան սահմանային գոտուց: Ավելի ուշ` փետրվարի 24-ին, իրանական տարածքում ձերբակալվել է չորս ահաբեկիչներից կազմված խումբ»,ընդգծել է նախարարը: Փետրվարի 26-ին Իրանում անցկացվել են Մեջլիսի և Փորձագետների խորհրդի ընտրություններ: