ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013-ին, 2012 -ի համեմատ, աշխարհում պլանշետների վաճառքի ծավալները կաճեն 67,9%-ով և կկազմեն 202 մլն հատ: Համակարգիչների, բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքի ծավալները կաճեն 5,9%-ով և կկազմեն շուրջ 2,35 մլրդ հատ: Ընթացիկ տարում միայն բջջային հեռախոսների վաճառքի ծավալը կաճի 4,3%-ով և կկազմի 1,8 մլրդ հատ: Անհատական համակարգիչների վաճառքը կնվազի 10,6%-ով. տարվա ընթացքում կվաճառվի 305 մլն համակարգիչ: Նման կանխատեսում է ներկայացրել Gartner-ը:




Լրահոս