
ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ պետական բյուջեից մոտ 900 հազար դրամ է ծախսել՝ «լրագրողի ծառայությունների համար»: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Ռոմանոս Ռոմանոսյանի եւ մշակույթի նախարարության միջեւ կնքված պայմանագրի պատճենները, որտեղ նաեւ մանրամասնած է «լրագրողի ծառայությունների» տեխնիկական բնութագիրը. ««Կամար» էլեկտրոնային քառալեզու թերթի համար լուսանկարչի ծառայությունների ձեռքբերում»: Պարզվում է՝ խոսքը մշակույթի նախարարության եւ մշակութային հիմնարկ-ձեռնարկությունների կողմից կազմակերպվող միջոցառումները լուսանկարահանելու եւ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պատկանող kamartert.am կայքում տեղադրելու մասին է: Ա՜յ քեզ ծառայություն: