ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում գտնվելու օրերին ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկումներ են եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Տեսակետ է հնչել, որ ՀՀ-ում դրությունը գնալով վատթարանում է, եւ որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող իրավիճակին տիրապետել, ուստի հարկավոր են շրջադարձային քայլեր: Այս համատեքստում նույնիսկ խոսք է եղել Ռ. Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: Մեր աղբյուրները չեն բացառում, որ ղարաբաղյան կլանը, որն իրականում ՀՀ-ում ձեւավորում է իշխանությունը, այս հարցը դնի Ս. Սարգսյանի առաջ: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին: Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելությանը, ըստ նրա՝ դա սովորական այց է, եւ Քոչարյանը հաճախ է մեկնում այնտեղ:




Լրահոս