Հայրենի իշխանությունները հստակեցրել են գազի սակագնի բարձրացման դեպքում ՀՀ կառավարության խոստացած 30 տոկոս սուբսիդավորելու մեխանիզմը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ-ն ամեն տարի սուբսիդավորման համար անհրաժեշտ 30 տոկոսի չափով դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին, որն իշխանությունները կրկին սուբսիդիայի անվան տակ կվերադարձնեն իրենց: Ի դեպ, ռուսական կողմից դրամաշնորհի մասին իր ելույթներում ու հարցազրույցներում ակնարկել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս լուրը նախօրեին «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից, սակայն վերջինս ասաց, թե այժմ բանակցություններ են ընթանում, որոնք կավարտվեն ամսվա վերջին, եւ այդ ժամանակ էլ հայտնի կդառնան սուբսիդավորման մանրամասները: Նշենք, որ այդ դրամաշնորհը մեկ նրբություն ունի. ցանկացած պահի, երբ Հայաստանն իրեն «խելոք չպահի», ՌԴ-ն կարող է այն պարզապես դադարեցնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ