ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ, ինքնասպան եղած 22-ամյա Մանվել Հազրոյանը, հարազատների պնդմամբ, ինքնասպան չի եղել: Նա ցանկացել է ինչ-որ բացահայտումներ անել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց վերջինիս հորաքույրը. «Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ  սուր գործիքով է արված: Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել: Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց եւ արել այն, ինչ ուզել են: Այսօր տղայի թաղումն է, եւ մենք անձամբ նկարելու ենք, որ բոլորը տեսնեն, գոնե այդ հրեշների արածը պարզ լինի, ու արդարությունը վերականգնվի»: Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 19-ին ԼՂՀ բանակի շարքային Մանվել Հազրոյանը կենցաղային հողի վրա ծագած միջադեպի արդյունքում կրակել էր իր ծառայակիցների վրա, ինչի արդյունքում 4 զինվոր էր մահացել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ Հազրոյանին ցմահ ազատազրկման էր դատապարտել:




Լրահոս