Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը հնարավոր է հեռանա «արքայական ակումբից»:
«Marca»-ի համաձայն՝ մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսին բարկացրել է 31-ամյա ֆուտբոլիստի հայտարարությունը Պրիմերայի 26-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո:
Հաղորդվում է, որ նման մեծամտությունը կարող է պորտուգալացու համար թանկ արժենալ: «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է ամռանը Ռոնալդուին Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու միջոցով փոխարինելու հնարավորությունը: