Ալժիրի «L’Expression» պարբերականին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել «մի կողմ թողնել հավակնություններն ու տարաձայնությունները և միավորվել՝ ԻՊ-ն ոչնչացնելու համար»,-փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա վստահ է, որ ահաբեկչությանն արդյունավետ կարելի է դիմակայել միայն համատեղ ուժերով, միջազգային իրավունքի հիման վրա, ՄԱԿ-ի կենտրոնական համակարգման դեպքում, առանց «երկակի ստանդարտների»: