
Մյունխենի «Բավարիայի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ,- տեղեկացնում է «Marca»-ն:
Իսպանացին սպասում է, որ այդ պայմանագիրը կկնքվի մինչեւ ամառ: «Բարսելոնան» արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստին, որ չի կարող դա անել մինչեւ ամառ ֆինանսական պատճառներով: Արդյունքում Բուսկետսը պահանջել է տեղեկություն տրամադրել իր ապագա աշխատավարձի մասին:
«Կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոստացել է ֆուտբոլիստին, որ նա կլինի թիմի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Դրա հետ մեկտեղ Բուսկետսի հետ կապված իրավիճակին են հետեւում Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն անգլիական «Մանչեսթեր Սիթին»: