
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջեւ: Ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն ապտակել է Արսեն Ամյանին: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեցինք այս առիթով մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին համառորեն չարձագանքեց:
Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքը: Նրան արգելել էր նկարահանել, քաշքշել էր եւ ձեռքից վերցրել տեսախցիկը, ապա ջնջելով բոլոր ֆայլերը՝ վերադարձրել: