Այսօր Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։ Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում (Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ)։

1997 թվականի գարնանը զորակոչվել է բանակ, իսկ 1998 թվականի աշնանը՝ զորացրվել։

2000 թվականից տեղափոխվել է Մոսկվա և այդ ժամանակից սկսած բնակվում և աշխատում է այնտեղ։

Հայրը` Օթարի Ջանիբեկի Հակոբյանը, Խորհրդային Հայաստանում զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ, մայրը` Էլլա Էդուարդի Հակոբյանը, ատամնաբույժ է, քույրը` Լիլիթ Օթարիի Հակոբյանը, աշխատում է միջազգային կազմակերպությունում։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
2003 թվականի ՈՒՀԱ-ի թիմի իր ընկերների հետ հիմնադրել է Comedy Club ակումբային շոուն, որն իրենից ներկայացնում էր նոր՝ stand-up comedy ժանր ռուսական հեռուստատեսության մեջ։ 2005 թվականից շոուն սկսեց հեռարձակվել ТНТ հեռուստաալիքով։

Ըստ 2006 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Comedy Club նախագիծը մտել է ռուսական ամենահաջողված կոմերցիոն նախագծերի առաջին տասնյակը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլլարով։

300px-Встреча_с_участниками_Comedy_club_3ծնու

2007 թվականին hիմնադրել է Comedy Club Production ընկերությունը, որը բազմապրոֆիլ պրոդյուսերական կենտրոն է։ Եղել է ընկերության հիմնադիրը և գլխավոր պրոդյուսերը։ Նույն թվականին, ըստ GQ ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։

2013 թվականի Ֆորբս-ի տվյալներով Comedy Club Production-ը զբաղեցնում է երկրորդ տեղը որպես հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն։

Երևանում տեղադրված երկու քանդակների նախաձեռնողն ու հովանավորն է. Դավիթ Երևանցու «Կյանքի հավերժություն» (քանդակում երկու հայ կանայք են, ովքեր ցեղասպանության տարիներին կարողացել են փրկել հնագույն արժեքավոր ձեռագիր` «Մշո ճառընտիրն») և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակը` ոգեշնչվածԷդմոնդ Քյոսայանի նույնանուն ֆիլմից։

Men_in_Yerevan




Լրահոս